Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ազատամուտի համայնքը հերքում է լուրերը, թե իբր Ազատամուտի տարածքներից անցնելու են Ադրբեջանին

Ազատամուտի համայնքը հերքում է լուրերը, թե իբր Ազատամուտի տարածքներից անցնելու են Ադրբեջանին
Հասարակություն
16:05, 07 март 2021
Ազատամուտ համայնքի պաշտոնական էջում կարդում ենք․
 
Հարգելի՛ հայրենակիցներ
Վերջին ժամերի ընթացում համացանցում հայտնի տարբեր խմբավորումների կողմից լուրեր են տարածվում՝ Ազատամուտի սահմանների շուրջ լարվածություն առաջացնող։
 
Ազատամուտի համայնքապետարանը պաշտոնապես հայտարարում է, որ տարածվող լուրերն առ այն, որ Ազատամուտի տարածքներից անցնելու են Ադրբեջանին, իրականության հետ բացարձակ առնչություն չունեն։
 
Ազատամուտի համայնքապետարանը հորդորում է ստահոդ լուրեր տարածողներին՝ մի՛ ներքաշեք Ազատամուտն ու ազատամուտցուն ձեր նեղմիտ քաղաքական խարդավանքների մեջ։Ազատամուտը մշտապես գտնվել ու գտնվելու է պետական ուշադրության ներքո։