Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հունվարի 1-ից գիտության ոլորտում տեղի կունենան աշխատավարձերի բարձրացումներ. Նիկոլ Փաշինյան

Հունվարի 1-ից գիտության ոլորտում տեղի կունենան աշխատավարձերի  բարձրացումներ. Նիկոլ Փաշինյան
Հասարակություն
17:56, 03 декабрь 2021
Արդեն 2022 թվականի հունվարի 1-ից գիտության ոլորտում տեղի կունենան աշխատավարձերի  բարձրացումներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Բարձրացումներ տեղի կունենան հետևյալ ոլորտներում․
  • Լաբարանտ՝ 67 հազարից՝ 102 հազար դրամ, աճը՝ 52 տոկոս: 
  • Ավագ լաբարանտ՝ 76 հազարից՝ 110 հազար դրամ, աճը՝ 44 տոկոս:
  • Կրտսեր գիտաշխատող՝ 85 հազար 800-ից 120 հազար դրամ, աճը՝ 40 տոկոս: 
  • Ավագ գիտաշխատող՝ 99 հազարից 200 հազար դրամ, աճը՝ 102 տոկոս: 
  • Առաջատար գիտաշխատող՝ 114 հազար 300-ից 250 հազար դրամ, աճը՝ 118 տոկոս: 
  • Գլխավոր գիտաշխատող՝ 138 հազար 100-ից 367 հազար 100 դրամ, աճը՝ 165 տոկոս:
  • Գիտական խմբի ղեկավար՝ 129 հազար 100-ից 230 հազար դրամ, աճը՝ 78 տոկոս:
  • Գիտական ստորաբաժանման ղեկավար՝ 141 հազար 400-ից 350 հազար դրամ, աճը՝ 147 տոկոս: