Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տղերքի արյունով պահած երկիրը մի բզկտեք, մարդիկ, իրենք դարձան պարարտ հող, որ դուք ապրեք․ զոհված զինվորի մայր

Տղերքի արյունով պահած երկիրը մի բզկտեք, մարդիկ, իրենք դարձան պարարտ հող, որ դուք ապրեք․ զոհված զինվորի մայր
Հասարակություն
23:33, 06 май 2022

44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Հայկ Սահակյանի՝ Ռիժիկի մայրը՝ Աստղիկ Հովհաննիսյանը, իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել  է հայաստանյան վերջին իրադարձություններին՝ գրելով.

«Տեր, խաղաղություն, սեր ու համերաշխություն սփռիր երկրիս վրա։

ՏՂԵՐՔԻ արյունով պահած երկիրը մի բզկտեք, մարդիկ, իրենք դարձան պարարտ հող, որ դուք ապրեք։ 

Լավ, միթե՞ էդ անմեղների զոհողությունը ձեզ ոչինչ չի ասում...

Հիմա պիտի սերն ու ուշադրությունը միմյանց լիներ էլ ավելին, քան երբևիցե։

Միևնույն է, ի վերուստ ամեն ինչ պլանավորված է, ուղղակի մենք անցնում ենք դրա միջով` մեր հոգիները պատրաստելու անմահության կամ հակառակը....

Իմաստություն բոլորիս

Տիրոջ կամքը բարի է»։