Դատավոր Բորիս Բախշիյանն ազատ արձակվեց

Հասարակություն
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի լիազորությունները կասեցված դատավոր Բորիս Բախշիյանն ազատ արձակվեց «Վարդաշեն» ՔԿՀ֊ից։
Քանի որ վերջինիս կալանավորման ժամկետը չէր երկարացվել քննչական մարմնի կողմից, ուստի դատավորն ազատ արձակվեց:
Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք։ Քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ դատավորի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը փետրվարի 7-ին դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից բավարարվել է։