Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չեխովի անվան դպրոցի տնօրեն ընտրելու համար հայտարարվել է հերթական մրցույցը

Չեխովի անվան դպրոցի տնօրեն ընտրելու համար հայտարարվել է  հերթական մրցույցը
Հասարակություն
18:59, 24 май 2022
Չեխովի անվան դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարվել է հերթական մրցույթը։  Տնօրենի հավակնորդները փաստաթղթերը կարող են ներկայացնել Երևանի Ա. Չեխովի անվան N55 հիմնական դպրոց ՊՈԱԿ, 2022 թվականի մայիսի 18-ից մինչև հունիսի 7-ը ներառյալ։  Այս մասին տեղեկանում ենք azdarar.am կայքում զետեղված հայտարարությունից։ Մրցույթը տեղի կունենա ս․թ․ հունիսի 21-ին ժամը՝ 14:00-ին, հիշյալ ՊՈԱԿ-ում:

Նշենք, որ Երևանի համբավավոր այս  դպրոցը արդեն կես տարուց ավել է՝ չի կարողանում տնօրեն ընտրել։ Դպրոցի նախկին ժամանակավոր պաշտոնակատարը Տաթևիկ Մելքոնյանն էր, որին այժմ փոխարինում է Դիանա Մինասյանը։ Մելքոնյանին ԺՊ-ի պաշտոնից ազատելու քաղաքապետարանի որոշումը, հիշեցնենք, ուղեկցվեց սկանդալով, Երեւանի քաղաքապետարանի դիմաց դպրոցականների ու նրանց ծնողների բողոքի ակցիայով։ Դպրոցի տնօրենի համար հայտարարված վերջին մրցույցը կայացել է ապրիլին։ Հավակնորդներից երկուսը՝ Մելքոնյանն ու Մինասյանը, հավասար ձայներ էին ստացել՝ երկուսն էլ 4 ձայն, ինչի հետևանքով տնօրեն չընտրվեց։ Թեկնածուներից որևէ մեկին տնօրեն դառնալու համար հարկավոր էր անվազն 6 կողմ ձայն ստանալ։