Պեմզաշենի տներից մեկում հայտնաբերված մայրն ու նրա 2 անչափահաս երեխաները սպանվել են կտրող-ծակող գործիքով․ հարուցվել է քրգործ

Հասարակություն
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն բնակավայրի տներից մեկում հայտնաբերվել են մոր ու նրա երկու անչափահաս երեխաների դիերը: Գյուղում շրջանառվող լուրերով՝ մարմինների վրա կտրվածքներ են եղել։
ՀՀ գլխավոր դատախազությունից Civic.am-ը տեղեկացավ, որ «նախնական տվյալներով՝ սպանությունները կատարվել են սուր կտրող-ծակող գործիքի գործածությամբ: Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ՀՀ ՔՕ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (երկու դրվագ)՝ սպանության, անչափահասների սպանության հատկանիշներով։
Նշենք, որ ըստ ԱԻՆ-ի՝ նոյեմբերի 9-ին ժամը 12։25-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել։ Բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Պեմզաշեն գյուղի տներից մեկը, որի բնակիչները չէին արձագանքում դռան և հեռախոսի զանգերին։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են տան դուռը և հատակին հայտնաբերել 3 դի: Սպանված կինը եղել է 31 տարեկան, երեխաները 12 և 8։
Գյուղացիներն ապշահար են կատարվածից։ Մեզ հետ զրույցում պատմեցին, որ երեխաների մայրը հիվանդանոցում բուժքույր է աշխատել, ընտանիքի հայրը Ռուսաստանում արտագնա աշխատող է։