Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես որքան գնացել եմ կրակային պարապմունքների, միշտ նկատել եմ, որ շատ դեպքերում կանայք շատ ավելի լավ են կրակում, քան տղամարդիկ, ու դա վիճակագրություն է․ Վիլեն Գաբրիելյան

«Ես ինքս մի քիչ ավելի կտրուկ միջոցների կողմնակից եմ, բայց այս փուլում ողջունում եմ այս նախագիծը։ Որպես սկիզբ՝ այն միանշանակ դրական է ազդելու հենց Զինված ուժերի վրա թե՛ բարեվարքության տեսանկյունից, թե՛ միջանձնային հարաբերությունների մասով, այդ թվում՝ նաև որոշակի առումով ինչ-որ նոր մրցակցային դաշտի հնարավորություններ է բացելու»,-այդ մասին այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ հանձնաժողովում քննարկվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, համաձայն որի նախատեսվում է ներդնել իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ։ Վիլեն Գաբրիելյանն էլ հանդիսանում է նախագծի հարակից զեկուցող։
 
Այնուհետև պատգամավորն ասաց, որ երկրորդում է նախարարին, քանի որ որքան գնացել է կրակային պարապմունքների, միշտ նկատել է, որ շատ դեպքերում կանայք շատ ավելի լավ են կրակում քան տղամարդիկ։ «Ու դա վիճակագրություն է, ու այնպես չի, որ զուտ իմ կարծիքն է, եթե այդ վիճակագրությունը ՊՆ-ից ուզեն, վստահաբար դա երևալու է այնտեղ»։

Մանրամասները՝ տեսանյութում