Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2017-ի նկատմամբ հուշարձանների վերականգնման բյուջեն ավելացել է 3.5 անգամ. տիկին Կյուրեղյան, ազգային չէ՞ այս գործունեությունը. Ժաննա Անդրեասյան

Այսօր՝ ապրիլի 21-ին, Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2022թ. կատարման ընթացքն ու արդյունքները:

Կից զեկուցող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը իր ելույթում անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի ելույթին՝ կապված ազգային կրթության հետ, և ասաց. «Տիկին Կյուրեղյան, կարծեմ դուք էլ այդ կրթական համակարգի մի մաս եք, որովհետև մեր բուհերից մեկում կարծեմ դասավանդում եք, և կարծում եմ՝ եթե խնդիրներ եք տեսնում կրթական համակարգում, առաջին հերթին, հուսով եմ, այդ հարցերը տալիս եք ինքներդ ձեզ նաև»:

Նախարարը նկատեց, որ ազգայինի մասին խոսելիս պետք է լինել շատ կոնկրետ. «Օրինակ՝ արդյոք ազգայի՞ն է այն գործունեությունը, որի շրջանակներում մենք շատ ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում երկրում հուշարձանների վերականգնմանը: Ձեր չսիրած համեմատության՝ 2017-ի նկատմամբ հուշարձանների վերականգնման բյուջեն ավելացել է 3.5 անգամ. այս տարի հուշարձանների վերականգնման համար մենք հատկացրել ենք 700 մլն դրամ»:

Այնուհետև Ժաննա Անդրեասյանը թվարկեց բոլոր այն հուշարձանները, որոնք վերականգնվելու են: Դրանց շրջանակում է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարանի հիմնանորոգումը:

Մանրամասն՝ տեսանյութում