Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄԷ ԱԳՆ-ն հաստատել է, որ Աֆղանստանի նախկին նախագահ Աշրաֆ Ղանին Էմիրություններում է

ԱՄԷ ԱԳՆ-ն հաստատել է, որ Աֆղանստանի նախկին նախագահ Աշրաֆ Ղանին Էմիրություններում է
Աշխարհ
21:11, 18 август 2021
Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարությունը հաստատել է այն տեղեկությունները, որ Աֆղանստանի նախկին նախագահ Աշրաֆ Ղանին իր ընտանիքով գտնվում է այդ երկրում:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄԷ ԱԳՆ-ի հաղորդագրությունը:
Ըստ աղբյուրի՝ Էմիրությունները ընդունել են նախագահ Աշրաֆ Ղանիին և իր ընտանիքին «մարդասիրական նկատառումներով»:

Իրավիճակը Աֆղանստանում կտրուկ սրվել էր հատկապես օգոստոսի առաջին տասնօրյակում: Օգոստոսի 15-ին ԶԼՄ-ները հաղորդեցին, որ «Թալիբան» ծայրահեղական խմբավորման զինյալները մտել են մայրաքաղաք Քաբուլ՝ գրավելով նախագահական պալատը, իսկ նախագահ Աշրաֆ Ղանին հրաժարական է տվել՝ լքելով երկիրը: Օգոստոսի 15-16-ի գիշերը թալիբների քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Մուհամմադ Նաիմը հայտարարեց, որ պատերազմը Աֆղանստանում ավարտված է, իսկ պետության կառավարման ձևը կհստակեցվի մոտ ժամանակներում: