Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հնդկական խոշորագույն «Reliance Industries» ընկերությունը հրաժարվում է ռուսական նավթ գնելուց

Հնդկական խոշորագույն «Reliance Industries» ընկերությունը հրաժարվում է ռուսական նավթ գնելուց
Աշխարհ
14:25, 21 март 2024
Հնդկաստանի «Reliance Industries» (RELI.NS)-ը՝  աշխարհի  խոշորագույն  նավթավերամշակման համալիրի օպերատորը, չի գնի ռուսական  նավթ, որը բեռնված է «Սովկոմֆլոտ»  տանկերի վրա՝  ԱՄՆ  պատժամիջոցների  պատճառով: Հնդկական այլ նավթավերամշակող  ընկերությունները կարող են նմանատիպ քայլեր ձեռնարկել, քանի որ ձգտում են մատակարարումներից բացառել այն  ընկերություններին, որոնց վրա ուղղակիորեն կամ անուղղակիորեն տարածվում են ԱՄՆ պատժամիջոցները: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Դեպքերի նման զարգացումը խորացնում է Ռուսաստանի համար նավթի արտահանման դժվարությունները,  քանի որ նրա նավթային  ընկերությունները դժվարությունների են բախվում նավերի որոնման հարցում՝ ավելցուկային  նավթ վաճառելու համար ուկրաինական  դրոնների կողմից պետական նավթավերամշակման գործարանների վրա վերջին հարձակումներից հետո: Ռուսական ընկերություններն արդենիսկ դժվարանում են նավթի արտահանման համար վճարումներ հավաքել՝ բանկային սահմանափակումների պատճառով։