Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղազախստանում այսօր սգո օր է

Ղազախստանում այսօր սգո օր է
Աշխարհ
19:03, 10 январь 2022
Ղազախստանում այսօր սգո օր է հայտարարված։ Վերջին օրերի անկարգությունների ընթացքում ցուցարարների ու անվտանգության ուժերի բախումների հետևանքով առնվազն 164 մարդ է զոհվել, այդ թվում` երեք երեխա։ Այս տվյալները նախօրեին հայտնել է Ղազախստանի առողջապահության նախարարությունը։

Հայաստանի վարչապետի նախագահությամբ հեռավար անցկացված ՀԱՊԿ-ի ղեկավարների արտահեթ նիստում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ասել է, որ ուժային կառույցների 16 աշխատակից է զոհվել, շուրջ 1300-ը վիրավորվել են, զոհեր կան նաև քաղաքացիների շրջանում, ասել է Տոկաևը, հավելելով, թե նրանց թիվը ճշտվում է։

Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունները Տոկաևը համարել է հեղաշրջման փորձ։ Նա հայտնել է, որ մոտավորապես 8 հազար մարդ է ձերբակալվել․ «Իրավապահ ու հատուկ օրգանները ստուգում են նրանց մասնակցությունը ահաբեկչական ակտերին, սպանություններին, թալանին ու այլ հանցագործություններին»։

ՀԱՊԿ-ի օգնության մասին Տոկաևն ասել է, որ Ղազախստանում են գտնվում ՀԱՊԿ-ի 2 հազար 30 զինվորական և 250 միավոր ռազմական տեխնիկա։ «Նրանք ապահովում են օդանավակայանների, զենքի պահեստների և ռազմավարական այլ օբյեկտների անվտանգությունը»,-նշել է նա։

Աղբյուր՝ azatutyun.am