Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանում ինը մարդ է զոհվել կրակի տոնի ընթացքում

Իրանում ինը մարդ է զոհվել կրակի տոնի ընթացքում
Աշխարհ
17:36, 17 март 2021
Մարտի 17-ին այդ մասին հայտնել Է Իրանի Արտակարգ պատահարների կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Մոջթաբա Խալեդին:

«Գիշերը Չարշանբ ե Սուրիի ժամանակ այս տարի ինը մարդ Է զոհվել, 1 894-ը՝ տուժել»,- մեջբերում Է նրա խոսքը IRIB հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան:

Խալեդին հավելել Է, որ անցյալ տարի զոհվածները եղել են չորս, իսկ վիրավորները՝ 1 498 հոգի,գրում է artsakhpress.am-ը։

Նրա խոսքով՝ «(այս տարի) ամենից շատ տուժածներ կան Թեհրանի, Արեւելյան Ադրբեջանի, Քերմանշահի նահանգներում»: «Վիրավորների 46 տոկոսը վեցից մինչեւ 18 տարեկան են»,- նշել Է նա:

Չերշանբ ե Սուրին ավանդական տոն Է, որը նշվում Է իրանական Ամանորից՝ Նոուրուզից առաջ, որն այս տարի համընկնում Է մարտի 20-ին, վերջին չորեքշաբթի օրվա գիշերը: Այդ օրը մարդիկ վառում են խարույկներ եւ թռչում դրանց վրայով: Վերջին տարիներին երիտասարդության շրջանում տարածում Է գտել հրատեխնիկական միջոցների օգտագործումը, ինչի պատճառով ամեն տարի հարյուրավոր մարդիկ վերքեր են ստանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: