Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիան ԱՄՆ-ից հետ է ուզում փողերը, որ վճարել էր F-35 կործանիչների համար

Թուրքիան ԱՄՆ-ից հետ է ուզում փողերը, որ վճարել էր F-35 կործանիչների համար
Տարածաշրջան
16:05, 11 март 2024
Թուրքիան հույս ունի վերադարձնել ամերիկյան F-35 կործանիչների գնման համար վճարած գումարը, գրում է Sabah թերթը՝ հղում անելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հայտարարությանը։

«Կարծում եմ՝ մենք կարող ենք վերադարձնել F-35-ի համար վճարած գումարը, բանակցությունները շարունակվում են»,- ասել է նա։
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել F-35 կործանիչների ծրագրին վերադարձը, Անկարան դրանից դուրս մնալը չհիմնավորված է համարում։ 
 
Հիշեցնենք. 2017 թվականին Թուրքիան պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ С-400 համալիրի մատակարարման համար, որը նա ստացել է 2019 թվականին։ ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջել է հրաժարվել ռուսական համակարգերից՝ հօգուտ ամերիկյան արտադրության Patriot-ի, սակայն Անկարան մերժել է։ Այդ ժամանակ Վաշինգտոնը Թուրքիային բացառել է F-35 նորագույն կործանիչների մատակարարման ծրագրից և պատժամիջոցներ է սահմանել պաշտպանական-արդյունաբերական համալիրի ղեկավարների դեմ։ ԱՄՆ-ը չեղարկել է նաև Թուրքիայի հետ F-35-ի վերաբերյալ համատեղ հուշագիրը։