Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովը կարող է Հայաստանին դրդել նոր սադրանքների». Բայրամով

«ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովը կարող է Հայաստանին դրդել նոր սադրանքների». Բայրամով
Տարածաշրջան
18:52, 29 март 2024
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Պավել Կնյազևի հետ հանդիպմանը խոսել է հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի և տարածաշրջանում Ադրբեջանի խաղաղարար ջանքերի մասին։ Ինչպես հաղորդում է APA-ն, Ջեյհուն Բայրամովն ասել է, որ այս գործընթացին խոչընդոտում են մի շարք քայլեր, որոնք նոր մարտահրավերներ են ստեղծում խաղաղ գործընթացի առաջխաղացման համար, այդ թվում՝ տարածաշրջանից հեռու գտնվող պետությունների փորձերը՝ պրոյեկցելու իրենց միակողմանի դիրքորոշումը տարածաշրջանում:

Ընդգծվել է, որ այս ուղղությամբ հստակ արտահայտված է Ադրբեջանի դիրքորոշումը ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովի կազմակերպման վերաբերյալ, որը կանցկացվի այս տարվա ապրիլի 5-ին «նման անթափանց և ոչ ներառական միջավայրում, ինչպես նաև ադրբեջանական կողմի մտավախությունը, որ նման նախաձեռնությունները կարող են  Հայաստանին դրդել նոր սադրանքների, որտեղ գերակշռում են ռևանշիստական տրամադրությունները»։