Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանում սողանքի զոհերի թիվը հասել է 11-ի. շարունակվում են 25 մարդու որոնողական աշխատանքները

Վրաստանում սողանքի զոհերի թիվը հասել է 11-ի. շարունակվում են 25 մարդու որոնողական աշխատանքները
Տարածաշրջան
18:06, 04 август 2023
Վրաստանի Ռաչա բարձրլեռնային տարածաշրջանի Շովի հանգստավայրային բնակավայրում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, հայտնել է Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին։ Նրա խոսքով՝ 25 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են։

Ավելի վաղ աղետի գոտի այցելած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ օգոստոսի 7-ը կհայտարարվի սգո օր։ 
Ղարիբաշվիլին նաև կոչ է արել իշխանությունների քննադատներին «դադարեցնել շահարկումները» այն հարցի շուրջ, թե «կառավարությունը ձեռք է բերել 3 ուղղաթիռ, բայց դրանք իրականում չկան», հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»։

«Դուք բարոյական չեք պահում ձեզ և ստում եք բնակչությանը, թե կառավարությունը որոշել է ուղղաթիռ գնել, մեկ տարի է անցել, բայց մենք չենք գնել։ Խնդրում եմ, զերծ մնացեք նման թեթևամիտ ստերից, այլապես լուրջ խնդիրներ ունեք տեղեկատվությունը հասկանալու հետ։

Օրը 24 ժամ դուք մեկ խնդիր եք կատարում՝ մեր մարդկանց գցում եք մոլորության մեջ։ Այսպիսի տհաճ իրավիճակ, մենք ունենք այսպիսի ողբերգություն, իսկ դուք տասնապատիկ ճնշում եք գործադրում մարդկանց վրա։ Պետք է վերջ տալ այս խայտառակ շահարկումներին…

Հիմնականը հետևյալն է՝ մեր 210 համաքաղաքացիներ հաջողությամբ դուրս են բերվել մեր փրկարար ծառայության կողմից»,- նշել է նա։