Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պուտինը պրոբլեմ է դարձել աշխարհակարգի համար. պետք է պատրաստ լինել պատերազմի». Ռումինիայի պաշտպանության շտաբի պետ

«Պուտինը պրոբլեմ է դարձել աշխարհակարգի համար. պետք է պատրաստ լինել պատերազմի». Ռումինիայի պաշտպանության շտաբի պետ
Ռուսաստան
12:18, 02 февраль 2024
Ռումինիայի պաշտպանության շտաբի նոր ղեկավար, գեներալ Գեորգիցե Վլադը համոզված է, որ եթե Ռուսաստանին չկանգնեցնեն Ուկրաինայում, ապա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թիրախավորելու է Մոլդովայի Հանրապետությունը։

«Ռուսաստանի Դաշնությունը պրոբլեմ է դարձել աշխարհակարգի, ժողովրդավարության համար։ Ըստ էության, սա Ռուսաստանի պատերազմն է ժողովրդավարական աշխարհի հետ։ Սա պատերազմ չէ Ուկրաինայի հետ: Այո, Ռումինիայի ժողովուրդը, ինչպես Եվրամիության, ամբողջ Եվրոպայի ողջ բնակչությունը պետք է մտահոգված լինի, և մենք պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկենք պատրաստ լինելու համար։ Ես անձամբ, պարտադիր չէ՝ որպես զինվորական, կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը դրանով կանգ չի առնելու։ Եթե նա հաղթի Ուկրաինայում, հիմնական թիրախը կլինի Մոլդովայի Հանրապետությունը»,- ասել է գեներալ Գեորգիցե Վլադը Europa Liberă-ին տված հարցազրույցում։ 

Գեներալը պնդում է, որ լարվածությունը կարող է աճել Արևմտյան Բալկաններում, և որ «նախագահ Պուտինի քաղաքականությունն առաջիկայում կսրվի»։