Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մեզ շփումներ են պետք մեր հայ գործընկերների հետ». Պեսկովը՝ ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

«Մեզ շփումներ են պետք մեր հայ գործընկերների հետ». Պեսկովը՝ ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
Ռուսաստան
14:55, 13 март 2024
Մոսկվան լսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին, շատ աշխատանք է սպասվում, իրավիճակը պարզելու համար անհրաժեշտ են շփումներ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Անկասկած, մենք լսել ենք այդ հայտարարությունները: Ակնհայտ է, որ հիմա, բնականաբար, սպասվում է շատ աշխատանք: Մեզ մեր հայ գործընկերների հետ անհրաժեշտ են շփումներ և՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում, և՛ երկկողմ մակարդակով: Կպարզաբանենք և կխոսենք՝ համահունչ այն հայտարարություններին, որոնք արել է պարոն վարչապետը»,- ասել է Պեսկովը։
 
Հիշեցնենք, որ մարտի 12-ին մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ Երևանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե կազմակերպությունը «չպատասխանի Հայաստանում պատասխանատվության գոտու մասին հարցին»։