Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«102-րդ ռուսական ռազմաբազան Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է». ՌԴ ԱԳՆ

«102-րդ ռուսական ռազմաբազան Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է». ՌԴ ԱԳՆ
Ռուսաստան
18:11, 29 март 2024
Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի ներկայությունը հանրապետության ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից՝ մեկնաբանելով «ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունների խորացումը. ավելի շատ Եվրոպա Հայաստանում, ավելի շատ Հայաստան՝ Եվրոպայում» զեկույցը։

«Անվտանգության ոլորտում առաջարկները ամբողջովին հակասում են ողջախոհությանը: 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է: Այն, որ դրանց դուրսբերումը ինչ-որ կերպ կամրապնդի հանրապետության ռազմական պոտենցիալը, վտանգավոր դեմագոգիա է»,- հայտարարել են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունում: ՌԴ ԱԳՆ-ն նաև նշել է, որ «պարտադրելով վերանայել գործող անվտանգության համակարգն արդեն այսօր՝ Արևմուտքը դրա դիմաց կոնկրետ ոչինչ չի առաջարկում»։