Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Վրաստանում տեղի ունեցած վերջին դեպքերը հիշեցնում են Կիևի «Մայդանը». Լավրով

«Վրաստանում տեղի ունեցած վերջին դեպքերը հիշեցնում են Կիևի «Մայդանը». Լավրով
Ռուսաստան
17:24, 10 март 2023
Վրաստանում տեղի ունեցած վերջին դեպքերը շատ են հիշեցնում Կիևի «Մայդանը», «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի շուրջ ստեղծված իրավիճակը ընդամենը պատրվակ էր ուժով իշխանությունը փոխելու փորձ սկսելու համար։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Առաջին ալիքի «Մեծ խաղ» հաղորդմանը տված հարցազրույցում։

«Շատ նման էին Կիևի «Մայդանին»: Ոչ մի կասկած չկա, որ  ոչ կառավարական կազմակերպությունների գրանցման մասին օրենքը, որոնք օտարերկրյա ֆինանսավորում են ստանում իրենց բյուջեի միայն 20%-ի չափով, ընդհանուր առմամբ ընդամենը ուժով իշխանությունը փոխելու փորձ սկսելու պատրվակ է»,- ասել է նա։
 
Լավրովի խոսքով՝ օրենքը «նսեմանում է այն բանի համեմատ, թե ինչպես է կարգավորվում ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Հնդկաստանում և Իսրայելում»: «Բացի դրանից, ԱՄՆ-ում նմանատիպ օրենքի խախտման համար սահմանվում է մինչև 250 հազար դոլար տուգանք և մինչև հինգ տարվա ազատազրկում՝ քրեական հետապնդման շրջանակներում,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։- Վրաստանուն անհամեմատ փոքր է գումար՝ 9000 դոլար, և ոչ մի քրեական հետապնդում չկա»:
 
ՌԴ ԱԳ նախարարը նաև ուշադրություն է հրավիրել ԵՄ արտաքին ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքերի վրա՝ Վրաստանում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ նրա արտահայտություններն անվանելով երեսպաշտություն։ «Այնուամենայնիվ, չնայած այն բանին, որ եվրոպական մի ամբողջ շարք երկրներում գոյություն ունեն այդպիսի նորմեր, անգամ շատ ավելի խիստ նորմեր նույն թեմայով <...>, պարոն Բորելը, առանց աչքը թարթելու, հայտարարել է, որ օրենքը, որ վրացիներն առաջ են քաշում  իշխող «Վրացական երազանք» կուսակցությունում, հակասում է եվրոպական արժեքներին, արգելափակում է Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ճանապարհը:Մի խոսքով, երեսպաշտությունը, իհարկե, ակնհայտ է»,- ասել է Լավրովը։