Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օտարերկրացիների կողմից գնվել է 89, վաճառվել 178 գույք. անշարժ գույքի շուկայի հունվար ամսվա տվյալները

Օտարերկրացիների կողմից գնվել է 89, վաճառվել 178 գույք. անշարժ գույքի շուկայի հունվար ամսվա տվյալները
Տնտեսություն
12:49, 05 март 2024
Այս տարվա հունվարին իրականացվել է անշարժ գույքի 3 894  գործարք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կատարված 832 գործարքի դիմաց։ Տվյալներն ամփոփել է Վիճակագրական կոմիտեն։  ՎԿ-ի տեղեկանքից civic.am-ը տեղեկացավ, որ հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել է բազմաբնակարան շենքի բնակարանի առուվաճառքի 933 գործարք, բնակելի տան՝ 522 գործարք, արտադրական նշանակության շինության՝ 39 գործարք, հասարակական նշանակության շինության՝ 153 գործարք, ավտոտնակի՝ 422, հողի՝ 1 825  գործարք, որից  872-ը՝ գյուղատնտեսական նշանակության։   

Օտարերկրացիների կողմից, ըստ Կոմիտեի տվյալների, նույնպես իրականացվել են անշարժ գույքի առուվաճառքի գործարքներ՝ գնվել է ընդամենը 89, վաճառվել 178 անշարժ գույք։ 

Օտարերկրացիները Երևանում գնել են 41, վաճառել 43 միավոր գույք, Արմավիրում գնել են 10,  վաճառել 21 գույք, Կոտայքում 14 գույք գնել, 35-ը վաճառել են։ 4-ական գույք գնել են Արագածոտնում և Արարատում, վաճառել, համապատասխանաբար, 6  և 20 գույք։ Գեղարքունիքում օտարերկրացիների կողմից գնված-վաճառված գույքերը ունեն հետևյալ հարաբերակցությունը՝ 3 և 5։ Լոռիում և Տավուշում էլ գնվել է 4 և վաճառվել 15 գույք։ Սյունիքում հունվարին 1 գույք գնվել է, 4-ը՝ վաճառվել, Վայոց ձորում գնվել և վաճառվել է 1-ական գույք։