Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյուղատնտեսական ոլորտում իրականացվող միջոցառումների համար նախատեսված է հատկացնել 23 մլրդ 638 մլն դրամ. Վահան Քերոբյան

Գյուղատնտեսական ոլորտում իրականացվող միջոցառումների համար նախատեսված է հատկացնել 23 մլրդ 638 մլն դրամ. Վահան Քերոբյան
Տնտեսություն
14:59, 05 ноябрь 2021
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները: 

«2022թ. բյուջեով էկոնոմիկայի նախարարությանը հատկացվել է 23 մլրդ 638 մլն դրամ գյուղատնտեսական ոլորտում իրականացվող միջոցառումների համար»,- հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Ներկայացնելով տարբեր ծրագրերի համար նախատեսված միջոցները՝ նախարարը նկատեց, որ գյուղատնտեսության մեջ կարևոր անելիքները հողային բարեփոխումներն են. «Հողային բարեփոխումների արդյունքում մենք նպատակ ունենք գյուղատնտեսությունը կտրուկ բարձրացնել՝ հողերի խոշորացման և գյուղատնտեսության մեջ խոշոր ներդրումներ ներգրավելու միջոցով»:

«2020-2030թթ. ռազմավարությամբ՝ 2026 թվականին գյուղատնտեսական համախառն արտադրանքը պետք է լինի 1 տրիլիոն 430 մլրդ դրամ, և մեր գործողություններն ու ծրագրերը ամբողջությամբ համապատասխանեցված են այդ թիրախներին հասնելու համար»,- ընդգծեց էկոնոմիկայի նախարարը: