Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չեմ բացառում ֆինանսական նոր ինստիտուտների մուտքը բանկային, ապահովագրական համակարգ. ԿԲ նախագահ

Չեմ բացառում ֆինանսական նոր ինստիտուտների մուտքը բանկային, ապահովագրական համակարգ. ԿԲ նախագահ
Տնտեսություն
17:26, 14 декабрь 2021
«Եկող տարի չեմ բացառում ֆինանսական կազմակերպությունների միավորումն ու ֆինանսական նոր ինստիտուտների մուտքը բանկային, ապահովագրական համակարգ։ Մենք գտնվում ենք լիբերալ կարգավորման ռեժիմում և ենթադրում ենք, որ մրցակցությունն ինքնին բերելու է այդ դրսևորումներին, որ բանկերը, որպես տնտեսվարող սուբյեկտներ, իրենք են որոշումներ կայացնելու, այլ ոչ թե մենք գնալու ենք ինչ-որ պարտադրանքի էլեմենտներ մտցնելով, որ իրենք միաձուլվեն»,- այսօր Կենտրոնական բանկի կողմից կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։  

Լրագրողների հարցին՝ նախորդ ամիսներին դրամն արժևորվել էր, և հիմա կրկին փոխարժեքն սկսում է իջնել դոլարի նկատմամբ՝ արդյոք սա կապվա՞ծ է սեզոնային ֆակտորի հետ, թե՞ այլ գործոններ ևս կարող են լինել, ԿԲ նախագահն արձագանքեց. «Փոխարժեքի վրա ազդում են բավականին մեծ սպեկտրի գործոններ։ Վերջերս հայկական դրամի որոշակի արժեզրկում տեղի ունեցավ, ինչպես նաև ռուսական ռուբլու տատանումներ ևս նկատվեցին շուկաներում։ Բայց ներկայումս ՀՀ դրամի որոշակի արժևորում կա, և դրա վրա ազդում են պահանջարկի ու առաջարկի գործոնները։ Եթե ՀՀ դրամի նկատմամբ պահանջարկն ավելի շատ է՝ նկատում ենք արժեզրկում, իսկ եթե պահանջարկն ավելի քիչ է՝ նկատում ենք արժևորում»։