Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արսեն Թորոսյանը պարզաբանեց՝ ինչո՞ւ է ՊՎԾ աշխատակիցների գործողությունների վերաբերյալ դիմել ԱԱԾ

Արսեն Թորոսյանը պարզաբանեց՝ ինչո՞ւ է ՊՎԾ աշխատակիցների գործողությունների վերաբերյալ դիմել ԱԱԾ
Իրավունք
14:25, 06 октябрь 2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, ընթանում է ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստը:

Այսօրվա նիստի ժամանակ որպես վկա դատարանում հարցաքննվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։

Այս նիստի ժամանակ դատավոր Դավիթ Բալայանը Արսեն Թորոսյանին հարցրեց, թե ինչ կասկածներ է ունեցել, որ դիմել է ԱԱԾ։  
Ի պատասխան՝ Թորոսյանն ասաց, որ ինքն այսօր բազմիցս անդրադարձել է այդ հարցին. առաջինը՝ նույն որակի ավելի էժան ապրանքի մատակարարման հանգամանքը դրական է գնահատվում մեր երկրի համար  ընդհանրապես, բայց այդ պահին, երբ որ իրենք  մտահոգություն ունեին,  որ պոտենցիալ պրոբլեմների առաջ են կանգնելու, ո՛չ տենդեր կար հաղթած և մատակարարած, ո՛չ սպասարկման հարցն էր վերջնական լուծված։  

«Այլ կար երկու հիմնական մտահոգություն, որի մասին բազմիցս այստեղ նշեցի, ինչի վերաբերյալ ունենալով համապատասխան գործիքակազմ, որ ինքս պարզեմ՝ արդյոք ՊՎԾ աշխատակիցները շահադիտակա՞ն նպատակներով են անում, թե՞ ընդհանուր բարօրության նպատակներով են դա անում, դիմել եմ ԱԱԾ-ին, ասել եմ՝ հարգելի ԱԱԾ, սենց բաներ եմ տեսնում, կարո՞ղ եք օգնել մեզ պարզելու՝ ճի՞շտ է, թե՞ սխալ, գործ ունե՞ք անելու, թե՞ չունեք, քրեական տարրեր կա՞ն, թե՞ չկան, թե՞ պետք է պարզապես շնորհակալություն հայտնել այդ մարդկանց այս լավ գործը անելու համար»,- ասաց Արսեն Թորոսյանը։