Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վստահեցնում եմ ձեզ՝ եթե մենք կենտրոնանանք այդ գործելաոճի վրա, տուժողը դուք եք լինելու. Վաղարշակ Հակոբյան

Վստահեցնում եմ ձեզ՝ եթե մենք կենտրոնանանք այդ գործելաոճի վրա, տուժողը դուք եք լինելու. Վաղարշակ Հակոբյան
Քաղաքականություն
17:29, 03 август 2021
«Իմ ելույթը վերնագրել եմ քաղաքական ֆալշ-ստարտ կամ քրոնիկ կերպով իրականության հետ հաշվի չնստելու նուրբ արվեստը»,- այսօր՝ օգոստոսի 3-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանում Ազգային ժողովի նախագահի տեղակալների թեկնածուների ընտրության հարցի քննարկմանը հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

Դիմելով ընդդիմադիր գործընկերներին՝ նա ասաց. «Եթե դուք գտնում եք, որ կառուցողական դաշտում անելիք չունեք, ստանալու եք համապատասխան գնահատական: Այս դահլիճում հնչում են ելույթներ, որի համար պատվիրակված չեք ՀՀ քաղաքացիների կողմից»:

Նա անթույլատրելի համարեց որևէ մեկի տեսքը, տարիքը հեգնելը: Վաղարշակ Հակոբյանը նշեց, որ կա երկու ճանապարհ՝ կամ լինել կառուցողական, կամ ապակառուցողական:

Պատգամավորը հիշեցրեց, որ իրենք մանդատ են ստացել, որպեսզի հաստատեն օրենքի դիկտատուրա:

Նա կոչ արեց հարգել միմյանց. «Այլապես, վստահեցնում եմ ձեզ, եթե մենք կենտրոնանանք այդ գործելաոճի վրա, տուժողը դուք եք լինելու: Պահպանեք էթիկայի նորմերը, ես չեմ մտնելու ձեր օրակարգի մեջ»: