Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չեմ հասկանում առանձին նիստ հրավիրելու ձեր մոտիվացիան. Կառավարությունը երբեք չի խուսափում ձեր հարցերից. Վահագն Ալեքսանյանը՝ Գեղամ Մանուկյանին

Չեմ հասկանում առանձին նիստ հրավիրելու ձեր մոտիվացիան. Կառավարությունը երբեք չի խուսափում ձեր հարցերից. Վահագն Ալեքսանյանը՝ Գեղամ Մանուկյանին
Քաղաքականություն
14:28, 05 октябрь 2021
«Սյունիքի մարզ մեր այցելությունը ոչ թե քարոզարշավային, այլ աշխատանքային բնույթ էր կրում»,- այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստում նշեց հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը և հավելեց, որ այցի 2-րդ օրն են այցելել իրենց կուսակցության գրասենյակ և այնտեղ անցկացրել առավելագույնը 25 րոպե. «Իսկ նախորդ ամբողջ օրը այցելել ենք սահմանապահ ուղեկալ, այցելել ենք մեր սահմանապահ տղաներին, տեսել ենք պայմանները, որոնցում նրանք ծառայում են, և մեզ համար որոշակի նկատառումներ ենք վերցրել ի գիտություն, որոնք շտկման կարիք ունեն»:

Նա նշեց, որ իրենք այցելել են նաև Տաթևով անցնող այլընտրանքային ճանապարհը, տեսել են, թե ինչ խնդիրներ կան՝ ոլորանների քանակից սկսած. «Բացի դրանից, ձեր այստեղ բարձրացրած հարցերի մեծ մասը տալիս եք կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ: Ես չեմ հասկանում առանձին նիստ հրավիրելու ձեր մոտիվացիան, պարոն Մանուկյան, երբ կառավարությունը երբեք չի խուսափում ձեր հարցերին պատասխանելուց»: