Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վստահեցնում եմ ձեզ՝ մոտ ապագայում մենք շոշափելի կտեսնենք ՌԴ պատրաստակամությունը՝ թե դիրքորոշման, թե գործողության մեջ. Ալեն Սիմոնյանը՝ մոսկովյան հանդիպումների մասին

Վստահեցնում եմ ձեզ՝ մոտ ապագայում մենք շոշափելի կտեսնենք ՌԴ պատրաստակամությունը՝ թե դիրքորոշման, թե գործողության մեջ. Ալեն Սիմոնյանը՝ մոսկովյան հանդիպումների մասին
Քաղաքականություն
13:46, 12 октябрь 2021
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում շնորհակալություն հայտնեց իր և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման վերաբերյալ հարցի համար, քանի որ նրա խոսքով՝ թե ԶԼՄ-ների հարցերում, թե քաղաքական գործիչների բառապաշարում հաճախ տեղ չեն գտնում կարևորագույն հարցերն ու հանդիպումները. «Դրա փոխարեն ավելի ճիշտ են համարում քննարկել, թե ով որտեղ որ սրճարանում ում հանդիպեց»:

Անդրադառնալով Մոսկվայում կայացած հանդիպումներին՝ Ալեն Սիմոնյանը նշեց, որ հանդիպումները ոչ միայն Լավրովի հետ, այլև տիկին Մատվինենկոյի և Վոլոդինի հետ շատ բարձր մակարդակով են անցել. «Մեր բոլոր հանդիպումների ժամանակ քննարկվել է մեր ռազմագերիների հարցը, ինչպես նաև նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի կատարումը: Մեր ռուս գործընկերները հստակ ընկալում են իրավիճակը, և նրանք ամբողջությամբ կիսում են իրավիճակի մեր գնահատականները: Ես այնտեղ տեսել եմ նրանց պատրաստակամությունը՝ աշխատելու այդ հարցերի լուծման ուղղությամբ: Վստահեցնում եմ ձեզ, որ մոտ ապագայում մենք շոշափելի կտեսնենք Ռուսաստանի պատրաստակամությունը՝ թե դիրքորոշման, թե գործողության մեջ»:  

Նա նաև հավելեց, որ Ռուսաստանի դերակատարությունը և պատերազմի ժամանակ, և պատերազմից հետո եղել է բավականին մեծ և որոշ դեպքերում՝ ամենաորոշիչը: