Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչ կապ ունեն Առուշանյանի գովազդին լծված Գորիսի մի շարք խանութներ քաղաքապետ Առուշանյանի հետ

Ինչ կապ ունեն Առուշանյանի գովազդին լծված Գորիսի մի շարք խանութներ քաղաքապետ Առուշանյանի հետ
Քաղաքականություն
15:11, 14 октябрь 2021
Կիրակի օրը Գորիսում նախատեսված ՏԻՄ ընտրություններին ընդառաջ՝ Առուշ Առուշանյանի քարոզարշավն իրականացնելու պարտավորություն են ստանձնել անգամ Գորիսի շինանյութի, կահույքի որոշ խանութ-սրահներ։ Դրանց վրա փակցված են Առուշանյանի պաստառները, այդ խանութների ֆեյսբուքյան էջերով տարածվում են Առուշանյանի վերաբերյալ նյութեր։ 

Այդ խանութների մեջ հատկապես առանձնանում են ԱԳԱ անվանումով շինանյութի, կահույքի խանութները, որոնց ֆեյսբուքյան էջերի ընկերների ցանկում նաև Առուշանյանների ողջ գերդաստանն է։ ԱԳԱ-ն էլ բնավ պատահական հապավում չէ. ԱԳԱ (Առուշ Գագիկի Առուշանյան)։ 

Առուշանյանի քարոզով զբաղվող այս խանութները թերևս առաջիկայում դառնան ՀՔԾ համար ուսումնասիրության առարկա՝ որպես նրա կողմից չհայտարարագրված ձեռնարկատիրական օբյեկտներ։