Քաղաքացիակենտրոն
լրատվություն

1998-ին Ռոբերտ Քոչարյանը կամակորություն ցուցաբերեց և հանիրավի չցանկացավ ԱԺ արտահերթ նիստ անցկացնել. Վահագն Խաչատուրյան

Այսօր՝ մարտի 3-ին, ԱԺ հերթական նիստում Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացնելով հանրապետության նախագահի քվեարկության արդյունքները, տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի ընտրության 1-ին փուլում Վահագն Խաչատուրյանի օգտին քվեարկել են քվեարկությանը մասնակցած 69 պատգամավորները:

ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե 1-ին փուլով հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է 2-րդ փուլ:

ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը նշեց, որ իր կարծիքով՝ ՀՀ նախագահի ինստիտուտը պետք է իրականացնի մշտադիտարկում: 

Նա հիշեց 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանի կեցվածքը և ասաց. «1998 թվականին Ռոբերտ Քոչարյանը կամակորություն ցուցաբերեց և հանիրավի չցանկացավ ԱԺ արտահերթ նիստ անցկացնել»:
Նրա խոսքով՝ հակակշիռները պետք է աշխատեցնել:
 
Մանրամասն՝ տեսանյութում: