Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս նախագծով անորոշությունը տարածվելու է ՀՀ ցանկացած քաղաքացու վրա. Վահագն Հովակիմյանը կոչ արեց բերել ՀՀ անվտանգությանը նպաստող նախագծեր

Այսօր՝ մարտի 22-ին, մեկնարկել են ԱԺ հերթական նիստի աշխատանքները: Այժմ քննարկվում է Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու հարցը:

«Ներկա գործիքակազմով ՀՀ տարածքային ամբողջականությունը լիարժեք պաշտպանված է»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ նշելով, որ նախագիծը բացասական եզրակացություն է ստացել գլխադասային հանձնաժողովում:

Նրա խոսքով՝  այս նախագիծը խնդիրներ է հարցում և իրավական տեսակետից որևէ քննության դիմանալ չի կարող. «Անորոշությունը տարածվելու է ՀՀ ցանկացած քաղաքացու վրա»:

Հովակիմյանը ընդդիմությանը կոչ արեց բերել անվտանգությանը նպաստող նախագծեր. «Մի բերեք նախագծեր, որոնք վտանգում են ՀՀ սահմանին կանգնած զինվորին: Ես կարող եմ ուղղակի ասել, թե ինչ է ասվել հանձնաժողովի նիստում»:

Նա կոչ արեց դեմ քվեարկել նախագծին, որովհետև այն վնասում է ՀՀ քաղաքացու շահերին:

Մանրամասն՝ տեսանյութում: