Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այդ ոհմակը փորձում է հանրության մի հատվածին հանել մյուսի դեմ՝ ժողովրդից մուռ հանելով իրենց մերժելու համար. Վիգեն Խաչատրյան

Այսօր՝ մայիսի 3-ին, Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը իր ելույթում հայտարարեց, որ պատերազմից հետո Հայաստանն ապրում է ապաքինման շրջան, և շատ հարցեր դեռ լուծված չեն. «Սակայն ակնհայտ է, որ հասարակության մեջ ձևավորվեց համախմբվածություն, սկսեց աստիճանաբար բարձրանալ Հայաստանի միջազգային վարկը, ակնհայտ դարձավ, որ ՀՀ իշխանությունները հետևողականորեն իրականացնելու են իրենց հռչակած ծրագիրը, այն է՝ ապահովել խաղաղություն, ապահովել արցախցիների իրավունքներն իրենց հայրենիքում հարատև զարգանալու և ապրելու: 

Եվ այս ընթացքում իրենց վերջնականապես սպառած ռևանշիստների խումբը, որոնք 20 և ավելի տարիներ բառիս բուն իմաստով սպասարկել են ավազակախմբին և իրենց ապիկար քաղաքականության հետևանքով մեր երկիրը կանգնեցրին պատերազմի շեմին, հիմա, համոզվելով, որ այլևս ասելիք չունեն, նորից դիմում են իրենց բնորոշ ստին ու կեղծիքին՝ փորձելով հանրության մի հատվածին հանել մյուսի դեմ, փորձելով հրահրել անկայունություն Հայաստանում և փորձելով ռևանշ վերցնել, իսկ ժողովրդական լեզվով ասած՝ մուռ հանել այն ժողովրդից, որը մերժել է իրեն»:

Բացատրելով իրենց հանգստության պատճառը՝ Վիգեն Խաչատրյանն ընդգծեց. «Մենք հանգիստ ենք, որովհետև գիտենք, որ մենք ճիշտ ենք, որ մենք չենք ստում, հանգիստ ենք, որովհետև հավատում ենք մեր ժողովրդին: Մեր հիմնական հենարանը մեր ժողովուրդն է»:
Նրա խոսքով՝ այդ ոհմակը 20 տարի համակերպվել էր այն մտքի հետ, որ Արցախը Ադրբեջանի մաս է, 20 տարի մատը մատին չեն տվել. «Իսկ մենք ասել ենք, որ մենք ժողովրդին չենք խաբելու»:

Նա նշեց, որ սուտ է, թե Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում: Նա մարդկանց կոչ արեց լինել հանգիստ, և ընդգծեց, որ օրենքից դուրս ոչինչ չի ներվելու. «Այն, ինչ օրենքի սահմաններում է, հանդուրժելի է»:

Մանրամասն՝ տեսանյութում: