Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԻՊ-ը բուհերի ինքնավարության վերաբերյալ Կառավարության որոշումը կվիճարկի Սահմանադրական դատարանում

ՄԻՊ-ը բուհերի ինքնավարության վերաբերյալ Կառավարության որոշումը կվիճարկի Սահմանադրական դատարանում
Քաղաքականություն
13:32, 06 май 2021
Կառավարության որոշումը ավելի է վատթարացնում վիճակը. ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը խորհրդարանում տարեկան զեկույցի ներկայացման ժամանակ անդրադարձավ կառավարության հրատապ հաստատված որոշմանը, որով հիմնադրամի կարգավիճակ ունեցող 12 ԲՈւՀ-ց 3-ում հոգաբարձուների խորհրդի ձեւավորման կարգը փոխվել է՝ 32-ից կամ 24-ից դառնալով՝ 20:

«Կարծում եմ ԿԳՄՍ նախաձեռնությունը անարգանք է երկու սահմանադրական ինստիտուտների՝ նախագահի և ՍԴ-ի հանդեպ։ Ավելին, նախագահը դիմել է օրենքը վիճարկելու հարցով ավելի բարձր ուժ ունեցող, հիմա սա ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող ակտով կարգավորվում է»։

Արման Թաթոյանը նշեց, որ չնայած կառավարությունը նշում է, թե խնդիր է առաջացել, որը փորձել են կարգավորել, ինքը կարծում է, որ սա արհեստական առաջացած խնդիր է։

«Ստացվել է, կառավարությունը առաջացրել է խնդիրը և լուծում է այն ԲՈՒՀ-երի ինքնավարության հաշվին։ Կարծում եմ, դա անթույլատրելի է»։