Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքի հապաղումն է, միգուցե, որ հանգեցնում է նման զարգացումների և էսկալացիաների․Լիլիթ Մակունց․ Տեսանյութ

Այսօր Աժ-ում մինչև քննարկվող հարցին անդրադառնալը ելույթ ունեցավ «Իմ քայը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, որն ասաց, որ այսօր լուր տարածվեց, որ ՀՀ սահմանից, պաշտոնական մեկնաբանությամբ, գերեվարվել են հայ զինվորներ, սակայն Հայաստանի Հանրապետության սահմանից դա չենք կարող համարել գերեվարում, դա առևանգում է։

«Եվ դա տեղի է ունենում այն պարագայում, երբ այսօր մեր միջազգային գործընկերները, երբ մեր բոլոր գործընկերներ պատշաճ չեն գնահատում և իրերն իրենց անունով չեն կոչում։ Ես կոչ եմ անում, մեր բոլոր գործընկերներին անպայման և պարտադիր կերպով հստակ գնահատական և հստակ դիրքորոշում հայտնել Ադրբեջանի անթույլատրելի գործողությունների նկատմամբ։ Մեր հանրության և բոլորիս մոտ կա ակնկալիք, որպեսզի ՀԱՊԿ-ը շատ օպերատիվ կերպով արձագանքի տեղի ունեցող իրադարձություններին։ Եվ այդ օպերատիվ արձագանքի հապաղումն է,  միգուցե, որ հանգեցնում է նման զարգացումների և էսկալացիաների»,-ասաց Լիլիթ Մակունցը։

Նա նաև նշեց, որ հետագա լարումներից և բախումներից խուսափելու համար, այն անվտանգային համակարգը, որին մաս է կազմում ՀՀ-ն , այն գործընկերները, այն միջազգային գործընկերները, ում անհանգստացնում է Հարավային Կովկասում տեղի ունեցող նման անթույլատրելի գործողությունները և զարգացումները՝ ՀՀ-ի տարածքային ամբողջականության, ինքիշխան պետության նկատմամբ, պետք է հստակ գնահատական ստանա։