Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանն ընդունում է ընտրության արդյունքը և գնում խորհրդարան՝ արմատական ընդդիմություն աշխատելու

Քոչարյանն ընդունում է ընտրության արդյունքը և գնում խորհրդարան՝ արմատական ընդդիմություն աշխատելու
Քաղաքականություն
14:42, 30 июнь 2021
Մինչ «Հայաստան» դաշինքի շտաբի համակարգող Արամ Վարդևանյանը բոլոր հնարավոր ու անհնար առիթներով և հարթակներում հայտարարում է, թե դաշինքը ԱԺ մանդատները վերցնելու հարցում որոշում չունի և այդ հարցը որոշվելու է միայն ՍԴ որոշումից հետո, Ռոբերտ Քոչարյանը դաշինքի երեկվա ժողովում տվեց այդ հարցի պատասխանը։   

«Մենք դարձել ենք խորհրդարանական ընդդիմություն և ունենք մեր նպատակների մի մասն իրականացնելու բավարար ուժ»,- «Հայաստան» դաշինքի առաջին ընդհանուր ժողովի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով․ ««Հայաստան» դաշինքը դարձել է ինստիտուցիոնալ արմատական ընդդիմություն և օգտագործելու է բոլոր հնարավորությունները, որը տալիս է ՀՀ օրենսդրությունը։ Եվ ավելին՝ մենք վերադարձնելու ենք ժողովրդի հավատը՝ դեպի խորհրդարանական ընդդիմություն։ Որովհետև վերջին տարիների ընթացքում խորհրդարանական ընդդիմությունը գործարքների է գնացել իշխանության հետ: Այսօր այդ հավատը պետք է վերականգնել ընդդիմության նկատմամբ ու որպես ռադիկալ ընդդիմություն՝ դա անելու ենք օր ու գիշեր աշխատելով»։ 

Պարզ է, որ առանց մանդատներ վերցնելու հնարավոր չէ խորհրդարանական արմատական ընդդիմություն լինել։ Ուրեմն՝ Քոչարյանն արդեն իսկ որոշել է, որ մանդատները վերցնելու են՝ անգամ եթե ՍԴ-ն նույնը թողնի ընտրության արդյունքը, ինչը ամենահավանականն է, քանի որ «Հայաստան» դաշինքը մինչ այժմ որևէ առարկայական փաստ չի կարողացել ներկայացնել՝ ընտրակեղծարարության որևէ դեպք հիմնավորելու համար։
 
Իսկ քանի որ «Հայաստան» դաշինքում որոշողը մեկ մարդ է և այդ մարդը Ռոբերտ Քոչարյանն է, ապա կարելի է պնդել, որ մանդատները վերցնելու որոշումն արդեն իսկ կա՝ անկախ ՍԴ-ում իրենց դիմումի քննությունից։ 

Ավելին՝ 3 մլն դոլար կաշառքի գործով երեկվա դատական նիստում որևէ կերպ չհերքվեց, որ ինքը՝ Քոչարյանը ևս վերցնելու է մանդատը՝ պատգամավորական անձեռնմխելիությունից օգտվելու և արդարադատությունից խուսափելու համար։ 

Սակայն կա այլ հանգամանք․ չի բացառվում, որ ՍԴ-ում ընդդիմության մանդատները նվազեն՝ հաշվի առնելով ընտրակաշառք բաժանելու հետ կապված քրգործերը և դրանցով հնարավոր որոշումները։

Մարինե Խառատյան