Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2023թ. բյուջեով սուբվենցիոն ծրագրերի համար նախատեսվում է հատկացնել մոտ 22 մլրդ դրամ. 2018-ից սկսած՝ մոտ 100 մլն դոլարի ներդրում է կատարվել մարզերում. Վարչապետ

«2023 թվականի բյուջեով մոտ 22 մլրդ դրամ ենք նախատեսում հատկացնել սուբվենցիոն ծրագրերի համար, և ստացվում է, որ 2018-ի համեմատ սուբվենցիոն ծրագրերի բյուջետավորման ծավալը մենք համարյա տասնապատկում ենք»,- այսօր՝ նոյեմբերի 3-ին, Կառավարության հերթական նիստում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ 2018 թվականին հատկացվել է 2.5 մլրդ դրամ, 2019-ին՝ 6.4 մլրդ դրամ, 2020-ին՝ 14 մլրդ դրամ, 2021-ին՝ 12.3 մլրդ դրամ, 2022 թվականի բյուջեով՝ 18 մլրդ դրամ: 

«Ըստ էության մենք վստահաբար կարող ենք ասել, որ վերջին 4 տարվա ընթացքում մարզերում 100 մլն դոլարի ներդրում ենք իրականացրել, ինչը չափազանց կարևոր է: Այս գործիքը պետք է մաքսիմալ զարգացնենք և մաքսիմալ արդյունավետ դարձնենք»,- հավելեց վարչապետը: