Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը Գազայի հատված է ուղարկել մոտ 30 տոննա մարդասիրական օգնություն

Հայաստանը Գազայի հատված է ուղարկել մոտ 30 տոննա մարդասիրական օգնություն
Միջազգային
17:42, 28 март 2024
Հայաստանը Գազայի հատված է ուղարկել մոտ 30 տոննա մարդասիրական օգնություն, հայտնում է Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը։

Նշվում է, որ բեռնատար ինքնաթիռը մարտի 28-ին վայրէջք է կատարել Եգիպտոսի Էլ-Արիշ քաղաքի օդանավակայանում՝ Գազայի հատվածի խաղաղ բնակչությանը օգնություն հասցնելու համար։ Օգնությունը փոխանցվել է Եգիպտոսի Կարմիր մահիկի ընկերությանը, որի համակարգմամբ այն մեկ-երկու օրից կհասցվի Գազայի տուժած բնակչությանը։ Բեռը բաղկացած է սննդից, դեղորայքից և բժշկական պարագաներից։ Ավելի վաղ Կահիրեում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստվում է մարդասիրական օգնություն ուղարկել Գազայի հատված, և բեռների առաքման լոգիստիկ հարցերը կլուծվեն Եգիպտոսի օգնությամբ։