Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանը և Չինաստանը կնքել են 3,5 միլիարդ դոլարի պայմանագրեր

Իրանը և Չինաստանը կնքել են 3,5 միլիարդ դոլարի պայմանագրեր
Միջազգային
14:12, 17 февраль 2023
Պեկինը և Թեհրանը ստորագրել են 19 համաձայնագրեր և պայմանագրեր՝ 3,5 միլիարդ դոլար արժողությամբ: Այս մասին հայտարարել է Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյմանփակը, փոխանցում է Tasnim-ը։ 
Նրա խոսքով՝ միայն արդյունաբերության, բնական ռեսուրսների ու առևտրի ոլորտում Իրանը կնքել է 19 պայմանագիր ու համաձայնագիր՝ ի հավելումն 20 փոխըմբռնման հուշագրերի։

Կողմերը պայմանավորվել են նաև տեխնոլոգիաների փոխանցման, Իրանում իրանական և չինական փոքր ու միջին ձեռնարկությունների համատեղ արդյունաբերական գոտու ստեղծման շուրջ։ 

Ինչպես նշել է Փեյմանփաքը, իրանական պատվիրակության Պեկին կատարած այցի ժամանակ կողմերը բարեհաջող բանակցություններ են վարել էլեկտրոնային առևտրի, գյուղատնտեսության, իրանական հումքի և կիսաֆաբրիկատների արտահանման հարցերի շուրջ։ 

 Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարը նշել է, որ երկկողմ առևտրի պոտենցիալի իրագործման համար խնդիր են իրանական սահմանին երկարատև մաքսային ընթացակարգերը, և Թեհրանը ձգտում է մաքսային վերահսկողություն անցնելու ժամանակը կրճատել մինչև 24 ժամ։