Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ճանապարհը, որը հիմա ընտրել է Հայաստանը` գուցե լինեն ճնշումներ. պետք է կամք դրսևորել. Բաքոյան

Մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է և եթե ՀԱՊԿ-ի մոտեցումը ՀՀ-ի նկատմամբ չփոխվի, ապա դուրս կգանք ՀԱՊԿ-ից։ Այս մասին նշում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝  անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե ՀՀ իշխանությունները պետք է կողմնորոշվեն՝ մնում են ՀԱՊԿ-ում, թե դուրս են գալիս։ 

Ինչ վերաբերվում է հարցին, թե արդյոք Լավրովի հայտարարությունը շանտաժ կամ սպառնալիք է, երբ ասում է, թե Ռուսաստանը հետեւում է Հայաստանի ղեկավարության հայտարարություններին եւ նկատի կունենա դրանք՝ պլանավորելով սեփական գործնական քայլերը․ «Այո, կարող ենք և այդ համատեքստում դիտարկել, որ փորձում են այդ լեզվով խոսել, որպեսզի այն ճանապարհը, որը ընտրել է ՀՀ-ն, իրենք փորձեն դրանից շեղեն։ Մենք ակնկալում ենք մեր ռուս գործընկերներից, որ իրենք իրենց առջև դրաված պայմանագրային պարտավորությունները կիրագործեն»։

Բաքոյանը ասում է, որ բարեկամական հարաբերությունները չեն լինում միակողմանի պահանջների տեսքով, որոնք պետք է բավարարվեն մյուս կողմի տարածքների, անկախության և ինքնիշխանության հաշվին․ «Ես ակնկալում եմ, որ ՌԴ իշխանությունների ներկայացուցիչները կվերանայեն իրենց մոտեցումները»։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Դավիթ Լևոնյան