Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դոնթի բանաձևը շանտաժի բանաձև չէ. մենք կգտնենք այս փակուղուց դուրս գալու ձևը. Անդրանիկ Քոչարյան

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստում կրկին քննարկվում է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:

«Դոնթի բանաձևը շանտաժի բանաձև չէ, այլ երկխոսություն գտնելու և պարտադրանքից դուրս գալու բանաձև է: Այնպես որ, այստեղ և ընդդիմությունը անելիք ունի, և բնականաբար իշխանությունը: Եվ մենք, ուշ թե շուտ, կգտնենք այդ փակուղուց դուրս գալու ձևը:

Ենթադրում եմ, որ քայլ պետք է անի նաև ընդդիմությունը»,- ի պատասխան «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանի հայտարարության՝ ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: