Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարտությունից ցնծում էին սրբապիղծները. հիմա էլ ասում են՝ 5000 զոհ. ստի հերն անիծե՞մ, եթե մենք էդքան զոհ ունենք. Արարատ Միրզոյան

Պարտությունից ցնծում էին սրբապիղծները. հիմա էլ ասում են՝ 5000 զոհ. ստի հերն անիծե՞մ, եթե մենք էդքան զոհ ունենք. Արարատ Միրզոյան
Քաղաքականություն
21:47, 15 июнь 2021
Այսօր՝ հունիսի 15-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ Կապանում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը անդրադարձավ այս 3 տարիներին իրենց կատարած աշխատանքներին և հավելեց. «Հետո պատահեց այն, ինչն ըստ էության, փաստորեն արդեն հետահայաց նայելով, կարող ենք ասել, որ անխուսափելի էր, պատահեց արհավիրք, և մենք ունեցանք անդառնալի մարդկային և տարածքային կորուստներ»:

«Այս ընթացքում այն մարդիկ, ովքեր կերտել էին այդ ճահիճը, 2018-ի մարտ-ապրիլից սկսած՝ ատամները կրճտացնելով, պռոշները կծելով անկյուններում, հետնախորշերում անհամբեր սպասում էին, թե որտեղ ենք մենք սայթաքելու, որտեղ ենք մենք ձախողելու: Իրենք շատ լավ էլ գիտեին, որ պատերազմ է լինելու. կհիշեք երևի՝ առաջին օրվանից ասում էին՝ հեսա հողերը տալու են: Գիտեին, որովհետև իրենք էին սարքել: Եվ հիմա այդ մարդիկ ցնծում են էս պատերազմի ավարտից, որովհետև սրբապիղծ են: Նրանց համար դա առիթ էր վերադարձնելու իրենց բորենիների իշխանությունը Հայաստանում: Հիմա էլ ասում են՝ 5000 զոհ. տո ստի հերն անիծե՞մ, եթե մենք էդքան զոհ ունենք: Խի՞, 4000 հազարը քիչ ա, հիմա էլ ասում են 5000 զոհ. մենք ամեն մեկի մահն ենք ողբում»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը:  

«Հիմա մենք ունենք ընտրություն. լավ, ի՞նչ անենք, փակենք էս երկրի դռները ու գնա՞նք, լավ, ազգովի մեռնե՞նք, թե՞ մեր մեջ ուժ գտնենք վերածնվելու, ապրելու, արարելու և կառուցելու մեր երազանքների Հայաստանը»,- նշեց Միրզոյանը և վստահություն հայտնեց, որ մեր ժողովուրդը ճիշտ ընտրություն կկատարի: