Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ընդդիմությունը երկու ճանապարհ է առաջարկում՝ կամ ինքն է որոշելու, թե ով է լինելու իշխանություն, կամ բանակը»․ Ստեփան Սաֆարյան

«Ընդդիմությունը երկու ճանապարհ է առաջարկում՝ կամ ինքն է որոշելու, թե ով է լինելու իշխանություն, կամ բանակը»․ Ստեփան Սաֆարյան
Հայաստան
18:31, 03 март 2021
Civic.am-ի այսօրվա հյուրը Հանրային խորհրդի անդամ Ստեփան Սաֆարյանն է։ Ստեփան  Սաֆարյանի հետ զրուցել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանրահավաքում հնչեցրած առաջարկներից՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և Սահմանադրական փոփոխություններ կատարելու հնարավորության մասին։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասով՝ Ստեփան Սաֆարյանը նշեց, որ դա կարող է լինել ճգնաժամը հաղթահարելու լուծումներից մեկը, սակայն դա միակ լուծումը չէ։ Ընտրությունները չեն կարող ինքնանպատակ լինել։ Ընդդիմությունը, ըստ Սաֆարյանի, մատնեց արտահերթ ընտրությունների դեպքում արյունահեղություններ իրականացնելու իր ստրատեգիան։ Իշխանությունը կարող է միակողմանի որոշմամբ գնալ արտահերթ ընտրությունների միայն այն դեպքում, երբ վստահ լինի, որ կկարողանա ամբողջությամբ վերահսկել և կառավարել իրավիճակը և այդ ընտրությունների արդյունքները չեն տուժի, ու այդ արդյունքների շուրջ հետընտրական վեճերը ավելի շատ չեն խորացնի ճգնաժամը։

Կառավարման խորհրդարանական համակարգից՝ կիսանախագահական համակարգին անցնելու մասին Ստեփան Սաֆարյանն ասաց, որ կառավարման ձևը ընդամենը գործիք է և մեր խնդիրները գալիս են հիմնականում իշխանության երրորդ ճյուղի՝ դատական համակարգի բացակայությունից։ Ըստ Սաֆարյանի, հավասար ռիսկեր իր մեջ պարունակում են թե՛ խորհրդարանական, և թե՛ կիսանախագահական կառավարման համակարգերը և դատական համակարգը այն միջոցն է, որով պետք է կառավարվեն այդ ռիսկերը։

Մանրամասները՝ տեսանյութում

Վովա Հակոբյան