Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օնիկ Գասպարյանը հավաստիացրել է, որ մենք կարող ենք ջախջախել թշնամու խմբավորումները․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր 2020թ․ բյուջեի կատարողականի մասին զեկույցի ժամանակ նաև նշել է, որ 2020 թվականի համար այսօր իրենց կարևորագույն ասելիքը պետք է կապված լինի 44-օրյա պատերազմի հետ։

 «Պատերազմի մասին իհարկե շատ է  խոսվել, բայց ես այսօրվա առիթը պատեհ եմ համարում պատերազմի վերաբերյալ տեղի ունեցած մի շարք շահարկումների, մի շարք ապատեղեկատվությունների և մի շարք հարցերի պատասխանը տալու։ Մենք այս ընթացքում  ունեցել ենք թյուրըմբռնումներ, ոմանք հատուկ պլանավորած, ոմանք գուցե և ակամա և ոչ դիտավորյալ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ ուզում է սկսել ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի 2020 թվականի նոյեմբերի 17-ին արված հայտարարությունից և այն, որ նա նոյեմբերի 17-ին հայտարարել է, որ   պատերազմի դեռ չորրորդ օրը անվտանգուիթյան խորհրդի նստի ժամանակ  ներկայացրել է   մեր կորուստները և ստեղված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը՝ նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է  միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, ապա վարչապետը պատասխանատու և պաշտոնապես  հայտարարում է, որ  որ Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարության այդ կետը իրականության հետ որևէ աղերս և առնչություն  չունի։

«Չի ասել ԳՇ պետը նման բան, դա արձանագրված է  պաշտոնապես, այդ թվում ձայնագրությամբ է  արձանագրված»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։   

Դա արձանագրված է պաշտոնապես, այդ թվում՝ ձայնագրությամբ է արձանագրված: Խոսքը սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստի մասին է: Ընդհակառակը, ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը, Զինված ուժերը կատարում է իր առջեւ դրված խնդիրը եւ մինչեւ վերջ կկատարի: Ընդգծում եմ՝ Գլխավոր շտաբի պետը Անվտանգության խորհրդին հայտարարել է, որ բանակը կատարում է իր առջեւ դրված խնդիրը եւ մինչեւ վերջ կկատարի»: Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ Գլխավոր շտաբի պետը սեպտեմբերի 30-ին չէր էլ կարող նման հայտարարություն անել, մի պարզ պատճառով՝ որովհետև 2020 թվականի օգոստոսի 21-ին Անվտանգության խորհրդի նիստում ունեցած ելույթում՝ զեկույցում, հավաստիացրել է՝ արցախյան ուղղությամբ մենք կարող ենք առկա ուժերով ու միջոցներով, ոչ մի քայլ հետ սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները:

Էլի եմ ասում՝ ԳՇ պետը 2020 թվականի օգոստոսի 21-ին Անվտանգության խորհրդի նիստում Անվտանգության խորհրդին զեկուցել է՝ արցախյան ուղղությամբ Հայաստանի զինված ուժերը կարող են առկա ուժերով և միջոցներով, ոչ մի քայլ հետ սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները: Սա Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի գնահատականն է եղել 2020 թվականի օգոստոսի 21-ին և 2020 թվականի սեպտեմբերի 30-ին: Այս ամենը, սակայն, չի նշանակում, թե Հայաստանի քաղաքական ղեկավարությունը միջոցներ չի ձեռնարկել րոպե առաջ հրադադար հաստատելու ուղղությամբ»: