Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել օգտագործել «պատմական հնարավորությունը» և վերադառնալ բովանդակալից երկխոսության

ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել օգտագործել «պատմական հնարավորությունը» և վերադառնալ բովանդակալից երկխոսության
Միջազգային
10:59, 16 март 2023
Եվրամիությունը  Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում օգտագործել «պատմական հնարավորությունը»՝ լուծելու համար տարաձայնությունները, և վերադառնալ բանակցությունների սեղան։ 

«Մենք երկու երկրների (Հայաստանի և Ադրբեջանի) ղեկավարներին կոչ ենք անում օգտագործել պատմական հնարավորությունը՝ այս հակամարտությունը վերջնականապես լուծելու համար, և վերադառնալ բովանդակալից երկխոսության»,- հայտարարել է Հարևանության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելին Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ քննարկումների ժամանակ: 

«Շատ կարևոր հարցեր պահանջում են հրատապ լուծում»,- հավելել է Վարհելին: 

Նա լիակատար աջակցություն է հայտնել (Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշել) ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև երկխոսությանը նպաստելուն բոլոր այն հարցերում, որոնք վերաբերում են խաղաղ գործընթացին, այդ թվում՝ ապագա խաղաղության պայմանագրին և սահմանների դելիմիտացիային: 

Եվրահանձնակատարի խոսքով՝ Եվրամիությունը առաքելություն է տեղակայել Հայաստանում (EUMA) «լարվածությունը նվազեցնելու և խաղաղ գործընթացին աջակցելու համար»։ «Սա կարևոր քայլ է կայունության ամրապնդման և տարածաշրջանում ԵՄ դերի ամրապնդման համար»,- ասել է նա։