Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականին

Ի՞նչ ունեցվածք է  հայտարարագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականին
Հասարակություն
12:14, 09 июнь 2023
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2022 թ. գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը։ 

Civic.am-ը, ուսումնասիրելով հայտարարագիրը, պարզեց, որ երկրի ղեկավարը չունի որևէ անշարժ գույք, տրանսպորտային միջոց։ Փաշինյանը հայտարարագրել է  բանկերից մեկում ունեցած ավանդը՝ 3,015,000 դրամ, որը տարեվերջում կազմել է  նույնքան, որպես բանկային հաշիվների մնացորդ հայտարարագրել է (բանկերի մասին տվյալները պաշտպանված են) 614.7 դրամ, որը տարեվերջում կազմել է 114.7 դրամ, 27,701.8 դրամ, որը տարեվերջում կազմել է նույնքան,  3.84 ԱՄՆ դոլար, որը դարձյալ տարեվերջում կազմել է նույնքան, և  154,562.5 դրամ։ 

Որպես կանխիկ գումար Փաշինյանը 2022-ին հայտարարագրել է 1,800 դոլար, որը տարեվերջում կազմել է 800 դոլար, 790 հազար դրամ, որը տարեվերջում 10 հազար դրամով ավելացել է՝ կազմելով  800 հազար դրամ։  Որպես եկամուտ ՀՀ վարչապետը հայտարարագրել է «Վարչապետի աշխատակազմ»-ից ստացած 12,837,503 դրամը։ 

Հայտարարատու պաշտոնատար անձի շահերի հայտարարագրում նշված է «Մեր տպարանը» ՍՊԸ-ն, որը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի անունով է, վերջինս ունի 50 տոկոս բաժնեմաս, որը ձեռք է բերել 29.05.2009-ին,  կազմակերպության տնօրենն է։  
Նիկոլ Փաշինյանը, նշենք, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։